Ցմահ դատապարտյալներ Արամ Պետրոսյանը հացադուլի մեջ է սեպտեմբերի 13-ից,  Արմեն Տեր-Սահակյանը՝ սեպտեմբերի 27-ից, իսկ Ալիկ Գրիգորյանը՝ սեպտեմբերի 29-ից:  Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՀՎ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը:

«Վերոնշյալ ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել Դատախազության որոշման պատճառով, ըստ որի՝ կասեցվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, և  դատապարտյալները կիսաբաց ուղղիչ հիմնարկից նորից վերադարձվել են կիսափակ ուղղիչ հիմնարկ:

Արամ Պետրոսյանին այցելել են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները, վերահսկող դատախազը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները»,- հայտնել է նա: