«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական եւ մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում իշխանությունների նկատմամբ, պատճառն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է կամ նրա հանրահայտ որոշումը, որը պետական տարբեր գերատեսչությունների փնթի աշխատանքի արդյունքում լրացուցիչ ֆինանսական խնդիրներ է ստեղծել աշխատողների համար։

Ի սկզբանե տարածեցին ինֆորմացիա, թե հենց հոկտեմբերի 1-ից տեսչական մարմնի օգնությամբ կսկսվեն «ռեյդեր»` կպահանջեն գրանցամատյաններ, պատվաստման սերտիֆիկատներ եւ 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական թեստի տեղեկանք, իսկ չունեցողներին միանգամից կսկսեն պատժել:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ օրենքի պահանջը սխալ են մեկնաբանել՝ թեստի արդյունք ցույց տալու պարտավորությունը ծագում է միայն հոկտեմբերի 14-ից հետո: Բայց սեպտեմբերի վերջին օրերին հազարավոր աշխատողներ արդեն թեստեր են հանձնել՝ 7-15 հազար դրամ վճարելով, եւ հիմա սպասում են, որ պետությունը պետք է լուծում գտնի, կոմպենսացնի իրենց վնասը։ Իսկ որոշ իրավաբաններ էլ պնդում են, որ պարտադիր թեստավորումը պետք է անվճար արվեր` պետության հաշվին:

Ի դեպ, նրանք դիմել են վարչական դատարան եւ ՍԴ, եւ չի բացառվում, որ դատարանը կասեցնի այս հրամանի կատարումը, մինչեւ վերջնական որոշում կայացնելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում