Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.35-ին, պարեկային ոստիկանները ուժեղացված ծառայության ժամանակ Բագրևանդի և Թևոսյան փողոցների խաչմերուկից, զենք- զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 42-ամյա տղամարդուն՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Տղամարդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել «AKC 366» տիպի ողորկափող ինքնաձիգ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: