Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ։ Ինչու՞։ Ասեմ…: Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Կապիտուլյացիայից հետո և կապիտուլյանտների պատճառով Հայաստանն այսօր ահավոր թուլացած է։ Հայաստանը չունի ազգային շահերը սպասարկող իշխանություն։

Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը հակահայկական է։

Նրանք, ինչպես նոյեմբերի 9-ից հետո, ստանալու են հայկական կողմից ամեն ինչ ու փոխարենը իրենց պարտավորությունը չեն կատարելու։ Հայաստանի իշխանությունն, ինչպես հունվարի 11-ին,այս անգամ եւս մնալու է դիտորդի դերում։

Չի կարելի թուրքերի և ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ, երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։

Չկա խաղաղության օրակարգ, կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ, որին մասնակցելը կնշանակի Հայաստանի պետականության փաստացի անկումը»,-գրել է նա: