Իրանցիները՛ բոլոր հնարավոր խողովակներով (ռազմական,դիվանագիտական,վերլուծական,քաղաքական) շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Իրանցիները՛ բոլոր հնարավոր խողովակներով (ռազմական,դիվանագիտական,վերլուծական,քաղաքական) շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

Թուրքիան՛ ստեղծված իրավիճակում բավական զուսպ է առայժմ սակայն այնուամենայնիվ զորք է տեղակայում Իրանի սահմանին ։

Ռուսաստանը՛ իր հերթին դրական «չեզոքություն է» ցուցաբերում իրանցիների ռազմատենչ կեցվածքի հանդեպ։

Արևմուտքը՜ առայժմ նույնպես չի շտապում սակայն միանշանակ նախապատրաստվում է ։

Իսրայելը՛ «հեռվից» ուշադիր ուսումնասիրում է իրանցիների նպատակների «խորությունը»։

Ադրբեջանը՜ հայտարարել է իր բանակում համար մեկ տագնապ և սարսափած փորձում է գուշակել Իրանի հետագա քայլերը։

Իսկ Հայաստանը,ավելի ճիշտ մեր «նեոսուպերգիպերխաղաղասեր» և գերադեկվատ իշխանությունները զբաղված են թուրք֊ադրբեջանական «դրական ազդակների” որսով և “խաղաղութան դարաշրջանի” բացումով։

ՀԳ.Պարզապես հիշեցնենք մեր գերարեստավարժ իշխանությանը ,որ տարածաշրջանային այս «կիլդիմը” պտտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի (Սյունիքի) շուրջ»։