ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին.

«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի հրադադարի մասին համաձայնագրին` Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ չսադրված և շարունակական ագրեսիան նշանակում է, որ հազարավոր անմեղ քաղաքացիներ դեռ ապրում են վախի մեջ, և սպառնալիքը մնում է անտանելի բարձր:

Շատ կարևոր է, որ մենք մանրակրկիտ հասկանանք ներկա իրավիճակը և ուշադիր ուսումնասիրենք բոլոր հնարավոր սպառնալիքները, որպեսզի ավելի լավ պատրաստ լինենք հետագա մահացու հակամարտությունները կանխելուն:

Ահա թե ինչու Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն իմ և կոնգրեսական Ջեքի Սփիերի ջանքերով, 2022 թվականի հետախուզության մասին օրենքում ներառել է մի միջոց, որը չդասակարգված զեկույց կպահանջի Հարավային Կովկասում, ներառյալ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ:

Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած յուրաքանչյուր գործիք `ապահովելու Հայաստանի և Արցախի ժողովրդի խաղաղությունը»,-գրել է Ադամ Շիֆը: