Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր արդար դատելու ունակությունը 5 բալանոց համակարգով գնահատում է 4 միավոր։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 2-ինլրագրողների հետ զրույցում ասել է  Կարեն Անդրեասյանը։

Լրագրողը հետաքրքրվել էր, թե «ի՞նչ գնահատական կտաք Ձեր արդար դատելու ունակությանը` հաշվի առնելով, որ Դուք նաև Մարդու իրավունքների պաշտպան եք աշխատել»։

«Ես կարծում` 5 չկա։ Ոչ ոք իդեալական չէ, և բոլորս էլ ունենք որոշակի սուբյեկտիվ դրսևորումներ։ Բայց ես ինձ 4 բալ կնշանակեի իմ արդար դատելու կարողության մեջ», – պատասխանեց Կարեն Անդրեասյանը։

Արդարադատության նախարարը փոխնախարար Սուրեն Գրիգորյանի հետ միասին մասնակցում էր ՀՀ նոտարական պալատի անդամների արտահերթ ժողովին։