ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Ասում են՝ տաք և սառը հոսանքները Նորքի բարձունքից ավելի կանխատեսելի են: Հոկտեմբերի 4-ից…»։ Սուրենյանի այս գրառման տակ օգտատերերը փորձում են հասկանալ թե ինչ նկատի ունի վերջինս։ Սուրենյանը մեկնաբանություններին չի պատասխանել, սակայն Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Շանթ հեռուստաընկերությունում եղանակի տեսության մեկնաբան աշխատող Գագիկ Սուրենյանը հոկտեմբերի 4-ից նույն աշխատանքն իրականացնելու է արդեն Հանրային հեռուսատաընկերությունում։ Տաք և սառը հոսանքները Նորքի բարձրունքից ավելի կանխատեսելի են, ասելով Սուրենյանը նկատի ունի այն, որ Հանրային ՀԸ-ը գտնվում է Նորքում։

Պարզապես հերթական անգամ Սուրենյանն իբրև թե իր գրառմանը խորհրդավորություն է հաղորդել։

Irakanum.am