Առաջիկա ժամերի ընթացքում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին պետական սահմանի ապօրինի հատման մեղադրանք կառաջադրվի, հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը:

Սահակաշվիլին ուրբաթ օրը ձերբակալվել էր Թբիլիսիում, նա գտնվում է Ռուսթավի քաղաքի քրեակատարողական հիմնարկում:

«Առաջիկա ժամերի ընթացքում նախկին նախագահին նոր մեղադրանքներ կառաջադրվեն, այս անգամ գործը վերաբերում է Վրաստանի պետական սահմանի անօրինական հատմանը»,- հայտնում է հեռուստաընկերությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Թբիլիսիում այն վայրում, որտեղ նախորդ օրը բերման էր ենթարկվել նախկին նախագահը, քննչական միջոցառումները շարունակվում են, այնտեղ աշխատում են իրավապահները: