Ժնևում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

«Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման և առաջխաղացման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին ընդունվեց։ Այսօրվա դրությամբ մենք որևէ հարց չունենք։ Հիմա ԱՀԿ-ի հարթակում պատվաստանյութի գրանցմամբ զբաղվող ընկերությունը պետք է մի շարք փաստաթղթեր ստորագրի, լրացուցիչ թղթեր տրամադրի։ Վարչական ընթացակարգ է։ Այսօրվա դրությամբ բոլոր արգելքները հանվել են։ Հետագա աշխատանքի համար ոչ մի խոչընդոտ չենք տեսնում։ Դա հաստատվել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի կողմից», — նշել է Մուրաշկոն։