Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել է «ադեկվատ պատասխան», եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մեր պահանջն այն է, որպեսզի Հայաստանը մեզ փոխանցի հստակ քարտեզներ, որոնց վրա նշված կլինեն բացարձակ բոլոր ականապատ վայրերը։ Եթե նրանք բարի կամք դրսեւորեն, ապա մենք ադեկվատ կպատասխանենք դրան»,-ասել է նա։

«Այն պատճառով, որ Հայաստանը մեզ չի փոխանցել այդ քարտեզները, պատերազմի ավարտից հետո գրեթե մեկ տարում զոհվել կամ վիրավորվել է 150 զինվորական եւ քաղաքացիական անձ»,-հավելել է Ալիեւը։