Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ ադրբեջանական զինված ուժերը բերվել են բարձր մարտական ​​պատրաստվածության:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստվածության են բերվել հանրապետության սահմանին և «Ադրբեջանի Հանրապետության տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը (Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կոմից օկուպացված տարածքներում — խմբ.)»: Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտարարել է Կենտրոնական հրամանատարական կետում` ծառայողական խորհրդակցության ժամանակ: