Հոկտեմբերի 1-ին N զորամիավորումում տեղազննման աշխատանքներով ամփոփվել են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, զորքերի տեղաբաշխման կարգը, տրվել են համապատասխան հրահանգներ։

Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժության մասնակիցների պատրաստվածությունն ու գիտելիքները։