ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Վերականգնողական կենտրոնում բուժվող տղաների պարից՝ կից գրելով.

«Սա կոչ է բոլորիս՝ ապրել լիարժեք․․․

Այսպիսի ցատկերը, թռիչքները, պտույտները հուզմունք ու գլխապտույտ են առաջացնում․․․Տղաները պարում են այնպես, ինչպես երբեք չեն պարել: Սա ուրիշ պար է՝ հոգու, մտքի, կամքի ուժի պար… որ կյանքի շարունակությունը ու տղաների կռիվն է խորհրդանշում՝ դժվարությունների դեմ:

Պարն ամբողջությամբ հանդիսատեսին տղաները կներկայացնեն ցուցահանդես վաճառքի ժամանակ, որտեղ կցուցադրեն իրենց ձեռքով պատրաստված բնական թիթեռներով կոմպոզիցիաները՝ վաճառքի ամբողջ հասույթն ուղղելով Վետերանների հոսպիտալի կառուցման նախագծին:

Տղաները հիմա էլ այս ձևով են պայքարում իրենց համար, ընկերների համար, զոհված ընկերների փոխարեն․․․»: