Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սակաշվիլիի՝ Վրաստանում գտնվելու լուրերն ավելի են սրում նախընտրական իրավիճակը երկրում: Այս մասին ասվում է նախագահի կայքում:

Նրա խոսքով՝ ընթանում է «անկարգությունների տիրաժավորում», մինչդեռ Վրաստանը «ամենից շատ հանգստության կարիք ունի», որպեսզի «վաղվա ընտրությունները լինեն բաց, արդար և ազատ»:

«Ճշմարիտ կամ կեղծ (Սաակաշվիլիի ժամանումը Վրաստան` Խմբ.)՝ այս թեման ինքնին խախտում է նախընտրական հանգիստ միջավայրը և բորբոքում մթնոլորտն ու հասարակությանը, որն արդեն հոգնել է», — ասել է Վրաստանի նախագահը:

Ըստ Վրաստանի ղեկավարի, նրանք, ովքեր զբաղվում են Սաակաշվիլիի ժամանման թեմայի տարածմամբ, իրականում պատրաստվում են ոչ թե ընտրություններին, այլ հոկտեմբերի 3-ին կայանալիք հանրահավաքներին:

«Ով ներգրավված է այս թեման վերարտադրելու և շահարկելու մեջ, պարզվում է, որ չի մտածում երկրի կամ արդար ընտրությունների մասին, այլ ապավինում է հոկտեմբերի 3-ի փողոցային հավաքներին, այսինքն՝ ապակայունացմանը», — ասաց Վրաստանի առաջնորդը:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր հոկտեմբերի 2-ին և 3-ին Թբիլիսի կատարելիք այցի մասին: Նա համակիրներին հորդորել էր հավաքվել և մեծ խմբերով քայլել դեպի քաղաք, որպեսզի իրեն չկարողանան ձերբակալել:

Մինչդեռ Վրաստանի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն ասել է, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի հետ Ուկրաինայի սահմանը: