Չինաստանի բնակչությունը կարող է կրճատվել սպասվածից շատ ավելի արագ, եւ առաջիկա 45 տարվա ընթացքում երկրում մարդկանց թիվը կրկնակի կկրճատվի, գրում է SCMP-ը՝ վկայակոչելով նոր հետազոտությունը:

Կանխատեսումը հիմնված է ծնելիության պաշտոնական մակարդակի վրա՝ 1.3 երեխա մեկ կնոջ հաշվով անցյալ տարի, ինչը 2-ից ցածր է` կայուն թիվը պահպանելու համար, եւ շատ ավելի կտրուկ անկում է կանխատեսվում, քան նախորդ գնահատականներն էին:

Չինաստանի ներկայիս բնակչությունը գերազանցում է 1.4 միլիարդը, իսկ 2019 թվականին ՄԱԿ-ը կանխատեսում էր, որ մինչեւ 2065 թվականը Չինաստանում կլինի մոտ 1.3 միլիարդ մարդ: Չինաստանի բնակչությունը մինչեւ 2100 թվականը երկու անգամ կկրկնապատկվի, ասվում է Վաշինգտոնի համալսարանի հետազոտողների կողմից The Lancet ամսագրում հրապարակված գնահատման մեջ:

Սակայն պրոֆեսոր Ցզյան Կուանբաոյի եւ  Սիան Ցզյատուն համալսարանի Ժողովրդաբնակչության եւ զարգացման ոլորտում հետազոտությունների ինստիտուտի նրա գործընկերների նոր հետազոտությունը նախազգուշացնում է, որ երկրի բնակչության անկումը գուցե չափազանց թերագնահատված էր:

ՄԱԿ-ի կանխատեսումը, օրինակ, հիմնված էր այն ենթադրության վրա, որ Չինաստանում պտղաբերության մակարդակը կմնա ավելի քան 1.7 երեխայի մակարդակի վրա մեկ կնոջ հաշվով: Անցյալ տարի Չինաստանում ծնվել է 12 միլիոն երեխա, ինչը ՄԱԿ-ի գնահատականից ցածր է 25 տոկոսով:

Չինաստանի իշխանությունները «պետք է մեծ ուշադրություն դարձնեն բնակչության աճի պոտենցիալ բացասական իներցիային եւ պլանավորեն հակաքայլեր ձեռնարկել»,- գրել է Ցզյան Xi’an University of Finance and Economics-ի ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Ծնելիության նոր մակարդակը, չնայած` անսպասելիորեն ցածր, հիմնված էր վերջին մարդահամարի տվյալների վրա, որը ամենաճշգրիտն է համարվում:

Չնայած մարդահամարի արդյունքները հանրությանը ներկայացվել են միայն մասամբ, սահմանափակ տեղեկություններն արդեն լույս են սփռում Չինաստանի բնակչության զարգացման փոփոխությունների եւ ապագա միտումների վրա, կարծում են հետազոտողները:

Համավարակը կարող էր ազդել պտղաբերության վրա անցյալ տարի, սակայն Ցզյանը եւ գործընկերները նշել են, որ պտղաբերության վերականգնման հավանականությունը ցածր էին: Նրանց կարծիքով, ավելի հավանական է, որ շուտով ընդհանուր բնակչությունն արագորեն կսկսի նվազել` պտղաբեր տարիքի կանանց թվի նվազման հետ կապված: