«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու համամասնական ցուցակը գլխավորող, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե խոսակցությունների համաձայն ՔՊ-ի ու «Բալասանյան» դաշինքի միջև կա ստվերային  պայմանավորվածություն, հայտարարել է, թե այդ խոսակցությունները ծիծաղելի են։ Բացի այդ ՔՊ-ական թեկնածուն հավելել է․ «Բալասանյան դաշինք»-ը, որպես քաղաքական ուժ դեռեւս ունի շատ մեծ ճանապարհ անցնելու, ինչպես ասում են շատ հաց ու պանիր ուտելու, որպեսզի փորձեն մի հարթության վրա դիտարկեն մեզ ու իրենց ու խոսեն ինչ-որ պայմանավորվածություններից»։

Մարզպետ- թեկնածուի այս բնութագրմանը «Բալասանյան» դաշինքից որեւէ մեկը չի արձագանքել։ Փոխարենը «Թասիբով» դաշիքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում Հովհաննես Հարությունյանին արձագանքելով գրել է․

Էս երկու օրը մենք զբաղված էինք մեր վշտով.

ինչ որ մի «փիսիկ», օգտվելով իմ բացակայությունից, ակտիվացել է..

այո Բալասանյանի հեռանալուց հետո տղավարի ու #թասիբով կլիներ, եթե նրա թիմն էլ հեռանար, ինչպես ժամանակին հեռացավ Վարդան Ղուկասյանի թիմը, բայց, ինչևէ դա իրենց գործն էր:

Իսկ ինչ վերաբերվում է անհասկանալի կենսագրությամբ «փիսիկին», չեմ կարծում, որ ուսապարկը, (տվյալ դեպքում ինքը ուսապարկ էլ չի) կարող է մարդկանց հաց ու պանիր կերցնել

Ավելին նրանք հաց տվող չեն, իրեն հաց տվողին փուռը տվող են

Հ.Գ.

քաղաքավարության և բարեկրթության կանոնները թելադրում էր, որ այս պայքարի մասնակիցները, գոնե պիտի մեզ ցավակցեին, որոշ ուժեր եղան, բայց բնականաբար ոչ ՔՊ կամ Բալասանյան դաշինքը

Հ.Գ 2

Մեր Միշոյի հուղարկավորությունը վաղն է…

Նաև հանուն մեր Միշայի երկու երազանքի հլը էս «փիսիկին» շատ կանդրադառնամ

Հ.Գ 3

Ի դեպ «փիսիկը» վիրավորանք չի, տվյալ դեպքում փաղաքշանք է։