Կառավարության գրավոր քվեարկության հարցերի բաժնում տեղադրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը ՀՀ կառավարությանը նվիրատվություն անելու նախագիծ։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Արդյունաբերական ընկերություն»-ը, հանդիսանալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր, ցանկանում է ՀՀ-ին նվիրաբերել իրեն պատկանող բաժնետոմսերի 25 տոկոսը։