Նիկոլ Փաշինյանը միշտ ինչ-որ բանով հասարակության ուշադրությունը շեղում է, երբ ունենում է գաղթագողի իրականացնելու ծրագիր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:

«Հավանաբար հիմա էլի ինչ-որ բան ուզում է տալ, ինչ-որ բան ուզում է բերել մեր ժողովրդի ու երկրի գլխին, դրա համար այս շոուն է սարքել Բավական է նման տեսարաններով կերակրել ժողովրդին: Ձեբակալում՝ բաց են թողնում և դրանով արդարադատության համակարգը դարձնում է ծաղրի առարկա»,- ասաց նախկին պատգամավորը և դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, որ նման շոուների ֆոնին նա վերջերս քիչ է խոսում Հայաստանի դեմոգրաֆիական խայտառակ իրավիճակի մասին՝ ծերացող հասարակություն, ամուսնությունների նվազում, ծնելիության անկում, արտագաղթ:

Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ եթե նախկինում մասնագիտություններ չունեցող մարդիկ էին գործազուրկ, ապա այսօր որակյալ մասնագետներն են աշխատաշուկայից դուրս մղվել. «Մարդ պետք է լավ քայլած լինի, ու Նիկոլ Փաշինյանի նկարի առաջ աղոթի»:

«Էս մարդը մոռացել է գյուղատնտեսական մթերքների իրացման վիճակի մասին: Մտածում է, որ մարդիկ կան, որ պարտավոր են իր փոխարեն գան էդ գործն անեն: Բա գնում էիր, մուրճը ձեռիդ գյուղացիների առաջ խոստումներ էիր տալիս, որ իր իշխանության վերարտադրության դեպքում ամեն ինչ լավ կլինի:

Կամ Արցախից եկած մարդկանց խնդիրը. մի պահ ցորենով ու բրինձով կերակրեցին էդ խեղճերին, 4 ամիս կացարան տվեցին, հիմա ոչ մեկն են անում, ոչ մյուսը: Էս մարդիկ ի՞նչ պետք է անեն: Բա որ ասում էիր Արցախը Հայաստան է, բա արցախցին հայ չէ՞»,- Նիկոլ Փաշինյանին դիմեց ԱԺ նախկին պատգամավորը:

«Երեկ էլ կառավարության նիստում առանց ամաչելու ասում է՝ մենք անվտանգության ուժեղացման ուղղությամբ բյուջեում լրացուցիչ հատկացումներ պետք է անենք: Տո ստի՞ն, թե դու երկրի անվտանգությունն ես ուժեղացում: Դու միայն քո անձի անվտանգությունն ես ուժեղացնում: Երեկ լուրեր եղան, որ մենք այսօր դիրքեր ունենք, որտեղ մեր դիրքապահ տղերքը հոտած սնունդ են ուտում, քնում են վրաններում, վագոններում: Նիկոլ, դու ով ես, որ ապրես էդպիսի շքեղ միջավայրում»,- հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը փոխանակ հաշվի, թե թշնամին ինչքան զինտեխնիկա է կուտակում իր սահմաններին, հաշվում է, թե «Հայաստան» դաշինքի մոմավառությանը քանի մարդ է ներկա եղել. «Դու էս ի՞նչ վախեցած ես: Նիկոլը ցուգցվանգի մեջ է: Ինքը հիմա ասում է՝ մեկ է, պետք է դատվեմ ցմահ եւ անընդհատ նոր հանցանքներ է գործում»:

Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի ձերբակալության փաստին՝ նախկին պատգամավորը նկատեց, որ  իշխանություններն առանց լուրջ հիմքի են նրանց ձերբակալել՝ սխալ մեկնաբանելով Սյունիքում Նիկոլ Փաշինյանին ուղղված բառերը:

«Նրանք սյունյաց ողջույններ են փոխանցել մեկ բառով՝ բոզ, և հնարավոր է, որ նկատի են ունեցել «բարձր որակավորման զազրախոսի» հապավումը»,-բացատրեց  Գևորգ Պետրոսյանը:

Նա հայտարարեց, որ ճիշտ չէ համայնքապետերին այսքան ժամանակ անազատության մեջ պահել, երբ Նիկոլ Փաշինյանի շրջապատում հանրային բարձր վտանգավորության ավելի շատ մարդիկ  են վխտում և վայելու երևանյան երեկոները:

Նախկին պատգամավորը վստահ է, որ կառավարության ղեկավարը վախենում է այդ համայնքապետերից, քանի որ Սյունիքում դեռ անելիք ունի ի օգուտ թշնամու:

Պետրոսյանը պնդեց, որ 2018 թվականից մինչ օրս իշխանությունները չեն դադարել հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելուց և դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Ով որ քո կողքին է, նկարիդ առաջ խոնարհվում և խաչ է հանում՝ ձերն է, սպիտակ է, իսկ նրանք, ովքեր չեն խոնարհվում թրքահպատակ կեցվածքիդ առաջ՝ քո թշնամին են և՝ սև»: