Ադրբեջանը 44-օրյա պատերազմում իր կրած կորուստների թարմացված տվյալներն է հրապարակել։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի զինվորական դատախազ, գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևին, հաղորդել են, որ հաստատված զոհերի պաշտոնական թիվը 2907 է։

Վելիևն ասել է, որ տվյալները թարմացվել են դիերի նույնականացման արդյունքում։ Ըստ այդմ` թիվն ավելացել է 3-ով։ Նա հայտնել է, որ անհետ կորածների թիվն այժմ նախկին 10-ի փոխարեն 7 է։

Զոհերի մասին վերջին տվյալներն Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել էր հունիսի 14-ին՝ նշելով 2904։ Անհետ կորածները 10-ն էին համարվում։