Սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40–ի սահմաններում Mercedes G  մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ դեպի  Հերացու թունել ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել Opel  մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել  մեկ այլ Opel  և Nissan մակնիշի ավտոմեքենաներին:

Պարեկները սահմանազատել են տարածքը, և տեղում ուժեղացված ծառայություն  են կատարել, որպեսզի խցանում տեղի չունենա: Նրանք դեպքի վայրում հավաքված մի քանի երիտասարդի  հորդորել են, որպեսզի սահմանազատված գոտուց դուրս գան, սակայն նրանցից մեկն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել պարեկների նկատմամբ, վիրավորական արտահայտություններ արել։