NEWS.am-ի փոխանցմամբ, պայմանագրի շրջանակներում Աթենքը կգնի երեք ֆրանսիական ռազմանավ՝ Թուրքիայի հետ լարվածության պայմաններում Արեւելյան Միջերկրական ծովում պաշտպանունակության բարձրացման համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Փարիզում համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են գործարք կնքելու մասին:
«Այս գործընկերությունն արտահայտում է մեր կամքը՝ ընդլայնելու եւ ուժեղացնելու մեր պաշտպանական եւ անվտանգության համագործակցությունը՝ հիմնված մեր ընդհանուր շահերի վրա»,-ասել է Մակրոնը:
Հունաստանը կգնի ֆրանսիական 3 ֆրեգատ, որոնք կառուցելու է Naval Group-ը։Գործարքը ներառում է չորրորդ ֆրեգատ գնելու տարբերակ:
Միցոտակիսի խոսքով՝ դա գալիս է «երկիրը պաշտպանելու ազգային մոտիվացիայից», բայց այն նաեւ ունի «եվրոպական մոտիվ, քանի որ այն ամրապնդում է ընդհանուր պաշտպանական արդյունաբերությունը»: «Հունաստանն ու Ֆրանսիան այժմ առաջին համարձակ քայլն են կատարում դեպի եվրոպական ռազմավարական ինքնավարություն»,-հավելել է նա։