Ռեփեր, Մորգենշտերնի նախկին ձայնային պրոդյուսեր Slava Marlow-ին կասկածում են հայրենի քաղաքում՝ Նովոսիբիրսկում դպրոցի ականապատման համար։ Այդ մասին նա հայտնել է Ինստագրամյան էջի Stories բաժնում։

Slava Marlow-ի (իսկական անունը՝ Արտյոմ Գոտլիբ) անունից նամակ է ուղարկվել Նովոսիբիրսկում գտնվող 99 դպրոցի ականապատման մասին։ Գոտլիբի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցներն իր մոր տուն են գնացել իրեն ձերբակալելու համար։

«Պատկերացնում անգամ չունեմ՝ ինչու է դա քեզ հարկավոր, բայց հիմար կատակ է։ Ես դպրոցների ականապատմանն առնչություն չունեմ»,- գրել է Slava Marlow-ն։