Հայաստանում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 772 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259779 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1698811 վերջին մեկ օրում` 4988 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 12567 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 332-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 240730 անձ` վերջին մեկ օրում 425 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 5277 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1205 է: