Խցանումներ Երևանի տարբեր փողոցներում, ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում մեքենաներում: Irakanum.am-ին ահազանգած վարորդները հայտնում են, որ տևական ժամանակ է քաղաքում  տեղաշարժվել չեն կարողանում, գրեթե բոլոր խաչմերուկներում  ճանապարհային ոստիկաններն ու պարեկային ծառայողները կանգեցնում են մեքենաներն ու խուզարկում։  Վարորդներին ստիպում են բացել բեռնախցիկները։

Ի դեպ նույն իրավիճակն է նաև Երևան մտնող ճանապարհներին։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևան քաղաքում։ Ըստ Ջանոյանի նման միջոցառումներ պարբերաբար են իրականացվում։

Սակայն վարորդները դժգոհում են, որ պարեկների անփորձության պատճառով ժամերով խցանումների մեջ են մնում, երթևեկությունը պատշաճ կազմակերպել վերջիններս այդպես էլ չսովորեցին։