Թուրքիան կավարտի Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի վավերացման գործընթացը մինչեւ նոյեմբեր, երբ պետք է տեղի ունենա Կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի համաժողովը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիան 2016 թվականի ապրիլին համաձայնագիր էր ստորագրել գլոբալ տաքացմանը նպաստող վտանգավոր արտանետումների սահմանափակման մասին, սակայն դեռ պաշտոնապես չի վավերացրել այն խորհրդարանում քվեարկության միջոցով:

«Մենք կավարտենք կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի վավերացման գործընթացը նոյեմբերին Գլազգոյում կլիմայի փոփոխությանը նվիրված համաժողովի նախաշեմին»,- կառավարության նիստից հետո ասել է Էրդողանը, մեջբերում է Diken լրատվական կայքը: Նա հավելել է, որ Թուրքիան «առաջատար դեր կխաղա կլիմայի փոփոխության հարցում»:

Թուրքիան անցած տարվա ընթացքում եղանակային պայմանների հետ կապված մի շարք բնական աղետներ է տարավ, այդ թվում՝ հյուսիսում հորդառատ ջրհեղեղներն ու անտառային հրդեհները երկրի հարավ-արեւմուտքում, որոնց հետեւանքով զոհվեց ավելի քան 100 մարդ:

Հարցումների համաձայն՝ Էրդողանի կառավարությունը բուռն քննադատության է ենթարկվել նրա համար, թե ինչպես է պայքարել բնական աղետների դեմ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ դրա առաջնորդին ցուցաբերվող աջակցության թուլացման ֆոնին: