ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մի լուր ունեմ բոլոր նրանց համար, ովքեր հարաբերական անվտանգ Հայաստանում կամ բարեկեցիկ «դրսերում» կարծում են ,որ պատերազմը վերջացել է։

Ոչ, պատերազմը չի վերջանում երբ պարզապես բղավում ես Ապագա Կա, պատերազմը չի վերջանում երբ սխալները և անհաջողությունները վերագրում ես լոկ «սևերին» կամ «ղարաբաղցիներին», պատերազմը չի վեջանում երբ թշնամուն պատրաստ ես հանձնել Հայրենիքիդ մի մասը կամ խոնարհ ընդունես թշնամու պայմանները, պատերազմը երբեք չի վերջանա եթե պատրաստ ես քո զոհված հերոսների սխրանքը,պատիվը և արժանապատվությունը փոխանակես շինծու «խաղաղության» հետ։

Այդ ամենը միայն խրախուսում է պատերազմի շարունակությունը , ոչ ավել ոչ էլ պակաս։

Եվ իմիջայլոց, 44 օրվա պատերազմը ոչ թե «հանգուցալուծեց» խնդիներ, այլ մեկնարկ տվեց նոր զարգացումների, որորնք մինչև հիմա մեզ համար կենսական վտանգի աղբյուր են հանդիսանում։

Խաղաղությունը չեն մուրում։

Պատիվը չեն վաճառում։

Արժանապատվությունը չեն փոխանակում շինծու «հպարտության» հետ։

Եթե այս ամենը գոնե 10 տոկոսով հասկանանք, ուրեմն շանս ունենք, եթե շարունակենք տապակվել վարդագույն թրքահաճո երազանքների մեջ, ապա այլևս շանս հաստատ չենք ունենա»։