COVID-19-ի դեմ Betuvax-CoV-2 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն հոկտեմբերի սկզբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է «Սկոլկովո» հիմնադրամը:

ՌԴ առողջապահության նախարարությունն ավելի վաղ դրա փորձարկման թույլտվություն էր տվել: Փորձարկումները  կտևեն մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը. կմասնակցի 170 կամավոր:

«Պատվաստանյութը չի պարունակում գենետիկ նյութ, լրացուցիչ կոնսերվանտներ, կայունացուցիչներ և անօրգանական հավելումներ, ինչը նվազագույնի է հասցնում կողմնակի ազդեցությունների ռիսկերը», — նշել են հիմնադրամից: