Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ Անկարան քննարկվելու և ձեռնարկվելու է Բաքվի հետ համատեղ: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ Նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ստամբուլում ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան դրական է գնահատում Երևանի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման մասին, սակայն դրա շուրջ դեռևս հստակ ծրագիր չկա:

«Անկարան դրական է ընդունում Երևանի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, սակայն դրան հասնելու հստակ ծրագիր ներկա պահին դեռ չկա: Փաշինյանը հայտարարություններ է արել, մենք դրանք դրականորեն ենք ընդունել: Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մասին առաջարկով: Հայաստանից դեռևս դրական պատասխան չի ստացվել: Սակայն ցանկացած քայլ մենք կքննարկենք և կձեռնարկենք Ադրբեջանի հետ համատեղ»,- ասել է թուրք նախարարը: