Այսօր` սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 66-ամյա Ալբերտ Ա-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 21-ամյա Հովհաննես Հ-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է, և օպերատիվ են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։