Կյանքից հեռացավ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինեմատոգրաֆիստների միության «Մշակույթի ասպետ» շքանշանակիր, լեգենդար կինոօպերատոր, հայկական կինոյի նվիրյալ անուններից Լևոն Աթոյանցը: Այս մասին հայտնում են ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունից:

«Խորապես ցավակցում ենք Լևոն Աթոյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, մեր ողջ հանրությանը:

Լևոն Աթոյանցի կորուստը մեծ կորուստ է ինչպես հայկական կինոյի, այնպես էլ ողջ հայ մշակույթի համար»,- նշված է միության ֆեյսբուքյան էջում: