Ֆրանսիական Saint Laurent հանրահայտ նորաձևության տունը հաջորդ տարվանից կդադարի մորթուց հագուստ մոդելավորել: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նորաձևության տան Kering «մայր» ընկերությունը:

Ընկերության կազմում ընդգրկված ևս մեկ ապրանքանիշ՝ Brioni իտալական տունը, նույնպես կձերբազատվի մորթե իրերից արդեն 2022 թվականի աշնանային հավաքածուներում:

«Մարդիկ հանուն կենդանիների էթիկական վերաբերմունքի» (Peta) կամզակերպությունը ողջունել է տվյալ որոշումը, որն իր տասնամյակներ տևած պայքարի արդյունքն է:

«Սիրտ ունեցող որևէ մեկը մորթի չի կրի: Ոչ մի զգայուն դիզայներ դրան ձեռք չի տա»,- պնդում են կազմակերպությունից:

Saint Laurent-ը և Brioni-ն վերջինն էին Kering-ի ապրանքանիշերից, որոնք չէին միացել այդ որոշմանը. Gucci-ն, Balenciaga-ն, Bottega Venata-ն և Alexander McQueen-ն արդեն հրաժարվել են մրթուց: