Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հիվանդանալուց հետո կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ ունի: Այս մասին նա ասել է Թաիլանդի ԱԳ նախարար Դոն Պրամուդվինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպման սկզբում Թաիլանդի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոստովանել է, որ կարոտում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մթնոլորտը, որը 2020 թվականին անցել է վիրտուալ ձեւաչափով: Նա նշել է, որ ուրախ է կրկին հայտնվել կազմակերպության պատերի ներսում։ Նախարարը նաեւ պատմել է, որ COVID-19-ի դեմ պատվաստում է արել երկպոնենտ պատվաստանյութով, եւ Լավրովին հարցրել է՝ անցել է արդյոք նա պատվաստումը:

«Ես հաղթահարել եմ կորոնավիրուսը, ես դեռ իմունիտետ ունեմ», — պատասխանել Է Լավրովը եւ ծիծաղով երեք անգամ մատով թխկթխկացրել է սեղանին, որպեսզի աչքով չտան:

2021 թվականի հունվարին Լավրովը հայտնել էր, որ կորոնավիրուսային վարակը թեթև ձևով է տարել։