Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 231 միլիոնին․ այս պահին 230,947,956 է, մահվան դեպքերի թիվը 4,734,237 է, ապաքինվել է 207,645,879 մարդ, տեղեկանում ենք Worldometer-ից։

Վարակվածների և մահացածների թվով աշխարհում առաջատարը շարունկաում է մնալ Միացյալ Նահանգները․ վարակվածների թիվը երկրում 43,404,877 է, մահացածներինը՝ 699 հազար 748։

Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել Է 33,563,421-ի, մահացածների թիվը կազմել Է 446,080:

Երրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ գրանցվել Է 21,283,567 մարդ, մահացել Է 592,357 մարդ:

Հարևան երկրներից տասնյակում են Թուրքիան, 7-րդն է, որտեղ վարակվել է 6,932,453 մարդ, և Իրանը՝ 8-րդը, որտեղ վարակվել է 5,477,229 մարդ։