Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանում անցկացվելու են «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ՆԳ մարմիննների մասնակցությամբ։

ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ նշանակության ուժերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի հետ կկատարելագործեն փոխգործակցության ուղիները, հավելյալ փորձ ու հմտություններ ձեռք կբերեն՝ ռազմական գործողություններին հնարավորինս նմանեցված պայմաններում հատուկ գործողության անցկացման համար։

Վարժանքների երկրորդ փուլում մարտական հրաձգության մրցում է անցկացվելու։