Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 23:00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ, 25-ամյա Հարութ Միրզոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և 24-ամյա Սպարտակ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, իսկ Հ. Միրզոյանը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: