Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-24-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 22-ին, 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: