Մենք այսօր իմ խորին համոզմամբ, չունենք անկախություն, որ տոնենք այս օրը, նաեւ չունենք տրամադրություն տոնելու այս օրը. Անկախության իրական տերերն այսօր Եռաբլուրում են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոս կոչման արժանացած Մենուա Տոնոյանի մայրը՝ Կարին տոնոյանը:

«Մեր զավակներն իրենց մահով ապացուցեին, որ իրենք են տերերը: Այսօր միակ չգրավված ամրոցը մնում է Եռաբլուրը, հետեւաբար, մենք ցանկություն հայտնեցինք մի քանի մայրերով, որ գնանք այսօր Եռաբլուր: Մենք ուզում ենք ուղղակի երդվել մեր զավակներին, որ շարունակելու ենք մեր պայքարը եւ մի օր անպայման վերադարձնելու ենք Հայոց անկախությունը:

Այսօր ինքնախաբեությամբ տառապելը ծիծաղելի է, մեր անկախությունը ամեն տեղ գրավված է: Սահմաններին եւ ռուսական դրոշ կա, եւ ադրբեջանական դրոշ կա: Մեր հարազատ լեռների վրա այսօր տարբեր դրոշներ են:

Այսօր տեսնում ենք, որ մեր երկրի ղեկավարը խնդրում է, որ թշնամին իր հետ հանդիպի: Երբեւէ նման բան չէր եղել, ինչը շատ վիրավորական է: Մեր զավակներին առեւանգումը են մեր սահմաններից ու մենք ոչինչ չենք կարողանում անել:

Այո, կարելի էր նշել այս օրը. Պետք է ռազմական հաստատությունների ուսանողները քայլեին որպես ապագա բանակի այսօրվա կերտողներ: Պետք է նրանց հետեւից քայլեին աշակերտները՝ մեր հերոսների նկարներով, որպեսզի ցույց տային, որ այդ հերոսների հետեւից գալիս են նոր սերունդ, որը պետք է տեր կանգնի հայրենիքին: Նրանց հետեւից թող հրավիրեին մեզ՝ մայրերին, որ մենք մեր տղաների ձեռքից ընկած դրոշը մեր ձեռքին: Դրանից հետո էլ թող գային հայ մարդիկ, որոնք հասկանում են, որ հային երբեւէ ընկճել հնարավոր չէ»,-ասաց նա:

Նշենք, որ քիչ անց Ազատության հրապարակից ջահերով ու մոմերով երթ կսկսվի դեպի Եռաբլուր: