«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի ֆինանսավորմամբ է լույս տեսել Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 2020թ. հուլիսի 15-16-ը կայացած առցանց գիտաժողովի զեկուցումների ժողովածուն:

Բնութագրությունը հասանալի չէ

Գրքի խմբագիր Մհեր Հարությունյանը ողջունեց հայության համար կարևոր մշակութային օջախում՝ հնամյա Գանձասարի հովանու ներքո միջոցառման կազմակերպումը և նշեց, որ գիտական արդյունքը ընթերցողներին հասցնելու լուրջ խնդիր կա։ Բանախոսն այդ շրջանակներում դիտարկեց շնորհանդեսների անցկացումը:

«Այսօր մեր գիտության առաջ ծառացած կարևոր խնդիր է այն, որ կարողանանք տեսական նյութը առարկայական դարձնել, որպեսզի այն կիրառվի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ։ Կարծում եմ՝ բոլորիս առաքելությունն է ըստ ամենայնի նպաստել մեր պետության պետականության կայացմանն ու զարգացմանը: Ժողովածուն պարունակում է թեմային առնչվող և դրա ամենատարբեր տեսանկյունները պարզաբանող ու արդիականություն ունեցող երեք տասնյակ աշխատություն՝ անհրաժեշտ եզրահանգումներով, աղբյուրագիտական ու փաստական հարուստ հիմքով ու թեմատիկ լայն ընդգրկումով», — նշեց Մ. Հարությունյանը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը համալսարանի պատմության ֆակուլտետի կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց նման փայլուն աշխատանքի հրատարակման համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Գիրքը Շուշիի պատմությունն արտացոլող ամբողջական աշխատանք է, որը հակահարված է բոլոր հակագիտական տեսակետներին։ Այստեղ ամփոփված են մեր ամբողջական հիշողություններն ու պատկերացումները Շուշիի մասին: Այս աշխատանքն ապացուցում է, որ ադրբեջանցիների, թուրքերի երազանքն էր այս մշակութային կենտրոնից հայերին զրկելը: Կարծում եմ՝ այն շատ օգտակար կլինի և կդառնա սեղանի գիրք մեր ուսանողության համար», — ասաց Է. Մինասյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Աշոտ Մելքոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պ.գ.թ., դոցենտ Մելանյա Բալայանը, Սանկտ Պետերբուրգի «Հայկական ընկերակցություն» ՀԿ նախագահ Վահան Բաբախանյանը, Գանձասարի հոգևոր հովիվ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:

Գրքի շնորհանդեսին ներկա էին ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Հայաստանից և արտասահմանից ժամանած հյուրեր:

Բնութագրությունը հասանալի չէ