Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը աշխարհի 2023թ առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում սեփական դաշտում ընդունեց Լեհաստանի ազգային թիմին:

Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 27-րդ րոպեին հեղինակեց Վերոնիկա Զավիստովսկան:

Այդպիսով, Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ընտրական մրցաշարի մեկնարկում, իսկ Լեհաստանը տարավ առաջին հաղթանակը և վաստակեց 4-րդ միավորը:

Հաջորդ խաղը մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 21-ին, Ալբանիայում: