Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ավստրալիայի կողմից Ֆրանսիայի հետ սուզանավերի մատակարարման պայմանագրի խզումը հօգուտ ԱՄՆ-ից մատակարարումների, անընդունելի է եւ բարդացնում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հարաբերությունները, հայտնում է CNN-ը:

«Մեր անդամ երկրներից մեկի հանդեպ անընդունելի կերպ են վարվել: Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու: Մենք պետք է պարզաբանենք այս հարցը, նախքան կկարողանանք վերադառնալ ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի հետ նորմալ աշխատանքի»,- հայտարարել է նա: