Սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ, հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։