ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օնլայն ձևաչափով ՌԴ֊ում անցկացվող Պետդումայի ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար օգտագործել է օգնականի հեռախոսը։ «ՏԱՍՍ» լրատվականի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահն իսկապես չունի գաջեթ, սակայն գաջեթներ ունեն նրա օգնականները։ Օգնականներից մեկի հեռախոսն օգտագործվել է՝ քվեարկությանը մասնակցելու համար։ Այստեղ ամեն ինչ նորմալ է»,֊նշել է Պեսկովը։