Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյուն. չորսը՝  Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկը՝ Շուշի-Կարմիր Շուկա-Քաջար և մյուսը՝ հակառակ ուղղություններով:

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք ուղղություններով ՝ Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:

Ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականապատել օբյեկտներն ու տեղանքը: Մեկ օրվա ընթացքում 0.5 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2290,25 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 960 պայթուցիկ առարկա:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխազդեցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: