«Դա եղել է իմ որոշումը և 30 ամյակին նվիրված ամբողջ պետական համակարգի բոլոր աշխատակիցներն իմ տեղեկություններով ստանալու են այդ վճարը և ես որոշում եմ կայացրել, որ ԱԺ աշխատակազմը, ինչպես նաև պատգամավորները նույնպես պետք է ստանան ՀՀ անկախության տոնի հետ կապված այդ վճարումները և ես տեսել եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները նախ մի պահ հայտարարեցին, որ բյուջե վերադարձնելու, հետո հայտարարեցին, թե իրենք․․․ այո ես կարծում եմ, որ իրենք եթե իրենց մեջ փնտրեն շատ գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին»։ Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով անկախության 30 ամյակի կապակցության ԱԺ աշխատակազմին ու պատգամավորներին պարգևավճար տալու իր որոշմանը։

Ալեն Սիմոնյանն ասաց, թե տեղին չի համարում այդ որոշումը սակարկելը։ Հարցին, թե բավականին քննադատվում է պարգևավճար սահմանելու որոշումը, հնարավոր է այն վերանայվի՞, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Պարգևավճարների համակարգն այդ առումով բնական է, նրանք չեն լինելու այն քանակությամբ, որը որ նախկինում եղել է, մենք հիմա կարողացել ենք, ինչ-որ ձևով բալանսի բերել և ծախսերը համակարգել, իսկ ինչ վերաբերում է մնացածին, ես ասացի, դա իմ որոշումն է և ես քննադատություններից չեմ վախենում և համարում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել և ՀՀ անկախության 30 ամյակի կապակցությամբ, այդ որոշումը տեղին եմ համարում»։

Irakanum.am