Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1011-ով և դարձել 253093: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11190 մարդ (+424) , կատարվել է 1646018 թեստավորում (+7018), առողջացել են վարակվածներից 235599-ը (+569): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5117 է։

Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2–ով և դարձել 1187։