«Տեսել եմ, բայց կարծում եմ, որեւիցէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը։ Կարելի է ասել, այդպես մանր գործողությունների ձևով միգուցե, բայց դա ապարդյուն գործ է, որն ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելու, մարդկանց հույզերի վրա ազդելու, բայց նորից եմ ասում՝ չի ստացվելու»։  Նման կերպ է արձագանքել ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանը, Գյումրիում մի քանի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով երեկ Գորիս- Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի զինվորների արարքին։

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում երեկ, սեպտեմբերի 17-ին, ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը։ Նրանք դանակով մաքրել են միկրոավտոբուսի վրայից Արցախի դրոշը։

Irakanum.am