Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին 1 օրում ավելացել է 2039-ով։ Մահացել է 56 մարդ։ Պաշտոնական  կայքի տվյալների համաձայն՝ համավարակի սկզբից առայսօր երկրում հայտնաբերվել է վարակման 591 հազար 766 դեպք։

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 2192 մարդ, իսկ ընդհանուր առմամբ՝ 556 հազար 810։ Մահացել է 8446 մարդ։