ՄԱԿ-ը կորոնավիրուսի դեմ պատվաստման ապացույցներ չի պահանջի Գլխավոր վեհաժողովի դահլիճ պատվիրակների մուտքի համար։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Գլխավորր վեհաժողովի նախագահ Աբդուլա Շահիդի նամակում, որը գտնվում Է ՏԱՍՍ-ի տրամադրության տակ:

«Պատվաստման մասին իմ նամակի կապակցությամբ կցանկանայի պարզաբանել, որ 76-րդ նստաշրջանի, այդ թվում՝ բարձր մակարդակով անցկացվող շաբաթվա ժամանակ ուժի մեջ կմնա համակարգը, որը գործում էր 75-րդ նստաշրջանի ժամանակ, որը հիմնված էր պատվիրակների ազնիվ խոսքին վստահելու վրա»,-նշված է նախագահի նամակի տեքստում:

Ավելի վաղ Շախիդը հրապարակել է նամակ, որում նշված էր, որ ՄԱԿ-ի ԳՎ դահլիճ մուտք գործելու համար պատվիրակները պետք է ներկայացնեն պատվաստման մասին վկայություն: Նշված էր նաեւ, որ ընդունվում են միայն ամերիկյան բժշկական կարգավորիչների կողմից հաստատված պատվաստանյութերը:

Նյու Յորքի իշխանությունները հավաստիացրել են, որ Գլխավոր վեհաժողովի բոլոր մասնակիցների համար կապահովեն Ամերիկյան Johnson & Johnson կորպորացիայի պատվաստանյութով պատվաստելու հնարավորությունը: