Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ակնա քաղաք, որտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը, այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ Կլաարը Բաքու մեկնելուց առաջ եղել է Հայաստանում, հանդիպել ՀՀ վարչապետի, ԱԳ նախարարի հետ․ նա այցելել էր Երասխ, ապա  հայտարարություն էր տարածել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել սահմանին լարվածության թուլացմանը։